Տրանսգենդեր Քայդեն Քոուլմանը կին է ծնվել եւ սեռափոխության պրոցեսում էր, երբ հանկարծ իմացել է, որ հղի է՝ այն էլ 21 շաբաթական:

Մի անգամ 29-ամյա Քայդենի մեջքը սկսել էր ցավել ու նա իր ընկերոջը՝ Էլայուին խնդրել էր մերսում անել: Երբ նա պառկել է փորի վրա, այնպիսի զգացողություն է ունեցել, ասես փորի տակ բարձ կա դրված, չնայած ոչ մի բարձ էլ չկար: Այդ ժամանակ զույգը սկսել է կատակել այն մասին, որ պետք է հղիության թեստ գնել:

Շուտով նրանք իրոք ստիպված էին թեստ գնել, որի արդյունքը, ի զարմանս զույգի, դրական էր: Հետո էլ բժիշկն է հաստատել, որ Քայդենն իրոք հղի է: Զույգը արդեն սկսել է պատրաստվել ընտանիքի համլրմանը. առաջին հերթին Քայդենն ու Էլայան ամուսնացել են ու սկսել են պատրաստել իրենց բնակարանը: Նրանք նաեւ ստիպված են եղել Էլայայի բոլոր ազգականներին պատմել այն մասին, որ Քայդենն իրականում տրանսգենդեր է: Շատերն այդ մասին չգիտեին:

Այս հղիությունը, ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, հնարավոր է դարձել, քանի որ Քայդենը, պատրաստվելով մաստէկտոմիայի, (կրծքերի հեռացման) դադարել էր տղամարդկանց հորմոններ խմել:

Մի քանի ամսից լույս աշխարհ է եկել մի աղջիկ, որին նրանք Ազելիա են անվանել: Հիմա նա արդեն երկու տարեկան է, Քայդենն ու Էլայան հույս ունեն, որ իրենց կհաջողվի լավ ծնողներ լինել աղջկա համար: