ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի վերջին հետազոտության համաձայն, յուրաքանչյուր 45-րդ երեխան աուտիզմով է տառապում: Դեռեւս 2011-ին ասում էին, որ աուտիզմը ախտորոշվում է ամեն 80 երեխայից մեկի մոտ, իսկ պաշտոնական տվյալների համաձայն, այդ հիվանդությամբ տառապում է ամեն 68-րդը:
Որոշ փորձագետներ պնդում են, որ վիճակագրության փոփոխությունները կապված են այն բանի հետ, որ Կենտրոնը սկսել է այլ կերպ իրականացնել իր հետազոտությունները եւ այլ կերպ ձեւակերպել հարցերը: Նոր հետազոտությունը հիմնվում է 13 000 երեխայի բացառապես ծնողների պատասխանների վրա, մինչդեռ նախորդ հետազոտության արդյունքները հիմնված էին 47 000 երեխայի մասին տվյալների վրա: Ավելին, նոր հետազոտության մեջ ներառված են աուտիզմի սպետկրի մեջ մտնող այնպիսի հատուկ ախտորոշումներ, ինչպիսիք են Ասպերգերի համախտանիշը եւ զարգացման պերվազիվ խանգարումը:
Սակայն այլ մասնագետներ պնդում են, որ 68-ից մեկը ծայրաստիճան փոքր թիվ է, իրականում աուտիզմով տառապող երեխաների թիվն անհամեմատ փոքր է:
Տարիներ շարունակ աուտիզմը երեխայի ինտելեկտի եւ սոցիալական պահվածքի ծանր խանգարում էր համարվում: Ժամանակի հետ աուտիզմի հետ կապված խանգարումների ցուցակում սկսեցին ներառել ավելի թեթեւ խանգարումներ: Երեխաների մոտ աուտիզմի զարգացման պատճառները մինչ այժմ անհայտ են գիտությանը:






