Շատերը դեռ չեն էլ լսել մանգոստին էկզոտիկ մրգի մասին, որը ոչ միայն հիասքանչ համ ունի, այլեւ շատ սննդարար նյութեր է պարունակում:
Քլիվլենդի կլինիկայի դիետոլոգ Լաուրա Ջեֆերսը հավաստիացնում է, որ մանգոստինը պարունակում է մեծ քանակության վիտամին C, որն անհրաժեշտ է վերքերի արագ ապաքինման համար: Նաեւ այն հակաբակտերիալ հատկություններ ունի, որոնք ամրացնում են մարդու իմունային համակարգը: Մանգոստինը նաեւ համարվում է բնական հակաբորբոքային միջոց:
Մանգոստինը պետք չէ շփոթել մանգոյի հետ. այն աճում է Ասիայի հարավ արեւելքում ու հասունանում է շոգ ամռանը: Մանգոստին ընտրելիս՝ ուշադրություն դարձրեք, որ պտուղը վառ ու հագեցած գույն ունենա, պինդ լինի, բայց հնարավոր լինի սեղմել:
Մանգոստինը ցանկալի է թարմ ուտել՝ կեղեւը մաքրեք ու կիսեք միրգը: Կարելի է այն հավելել աղցանի մեջ, տապակել, դրանից կարելի է նաեւ համեղ սորբետ պատրաստել:







