Չինական Սիչուան նահանգից Լին Յուենը եւ Դեն Յանն ամուսնացել են  2010-ին, բայց այդ ժամանակվանից դեռ չեն կարողացել սեքսով զբաղվել: Նրանք ի վիճակի չեն անկողնում բավարարել իրար զուտ ֆիզիկապես` իրենց անսահման չափերի պատճառով:   Զույգը միասին  համարյա 394 կգ է կշռում: Ընտանեկան կյանքի բոլոր ուրախությունները ճանաչելու համար նրանք որոշել են պայքարել ճարպակալման դեմ:  

Նորապսակները 2,7 հազար կմ կտրելով` հասել են Չանչուն քաղաք  (հյուսիս-արեւելյան Ցզիլին նահանգի մայրաքաղաք), որպեսզի քաշի նվազեցման նպատակով ստամոքսի կրճատման վիրահատություն անցնեն:   Որոշել են այդ պրոցեդուրային դիմել` ներշնչվելով Չինաստանի ամենագեր կնոջից` Ցյան Ցյանից: Նա մեկ ամիս առաջ նման վիրահատություն է տարել եւ հաղթահարել է ճարպակալումը:  Ամուսինները որոշել են, որ իրենք էլ պիտի անեն դա:  

Սակայն զույգի համար նիհարելու ամենամեծ խթանը դարձել է ծնող դառնալու ցանկությունը: 

Ամուսինները Չանչուն են եկել անցյալ շաբաթ: Նրանք արդեն հասցրել են բժշկական ամբողջական հետազոտություն անցնել, սկսել են ֆիթնեսով զբաղվել եւ սննդակարգի են անցել:  Այդ ամբողջ ծրագիրը պարտադիր է ստամոքսի արհեստական փոքրացման վիրահատությունից առաջ: