Մարդը գիրանում է, եթե ուտում է ավելի շատ կալորիա, քան ծախսում է : Սակայն կան մթերքներ ու կերակրատեսակներ, որոնք այնքան շատ կալորիա են պարունակում, որ Դուք դրանցից ամենայն հավանականությամբ կգիրանա:
Արախիսի յուղ ու շոկոլադե կաթ
Դրանք հսկայական քանակության օրգանիզմի համար անպիտան կալորիաներ են պարունակում: Փորձագետների խոսքով, այդ մթերքների էներգետիկ արժեքը կազմում է 680 գ համար 2000 կալորիա, ինչը համարժեք է օրվա ընթացքում մեր ծախսած էներգիայի ամբողջական ծավալին: Խնդիրն այն է, որ մարդը կարող է առանց նկատելու մեծ քանակության շոկոլադե կաթ խմել կամ արախիսի յուղ ուտել:
Չիզքեյք
Չիզքեյքը նույնպես չափից շատ կալորիա է պարունակում( 1540 կալորիա ) ու եթե այն ուտեք ոչ թե որպես առանձին կերակրատեսակ, այլ որպես աղանդեր՝ սննդից հետո, ապա իրոք կարող եք գիրանալ:
Տապակած հալած պանիր
Տապակած հալած պանիրը (1260 կալորիա) նույնպես շատ կալորիական է: Ավելին, Դուք դժվար թե միայն այդ պանիրն ուտեք՝ ամենայն հավանականությամբ Դուք դրա հետ մեկտեղ կուտեք նաեւ հաց, մակարոն, կամ էլի ինչ -որ բան: Այսպիսով, դուք կարող եք եւ չնկատել, թե ինչպես եք միանգամից սպառում կալորիաների օրական չափաբաժինը
Բուրգերներ ու սթեյքեր՝արագ սննդի կետերում
Բուրգերներն ու արագ սննդի մյուս մթերքները, որոնք մատուցում են խորտկարաններում, պարունակում են անհավանական մեծ քանակության կալորիաներ, ճարպ ու շաքար, իսկ ահա օգտակար վիտամիններ ու միներալներ դրանցում գրեթե չկան:
Կարտոֆիլի պյուրեով կամ սպանախով սթեյքը, որը մատուցում են ԱՄՆ շատ խորտկարաններում, նույնպես բարձր կալորիական ու վտանգավոր է համարվում . ԱՄն –ում մեծ ժողովրդականություն վայելող այս կերակրատեսակի էներգետիկ արժեքը 2570 կալորիա է:






