Պորտուգալիայում 91- ամյա ծեր կինը մահացել է իր 49 ամյա ամուսնացած հարեւանի հետ սեքսուալ խաղերի ժամանակ: Ծեր կնոջ մարմինը նրա սեփական անկողնում հայտնաբերել է հարեւանուհին՝ Անա Մարտինսը: Կինը գոտկատեղից ներքեւ մերկ էր, իսկ կողքին էլ սեքս խանութից գնված խաղալիքներ էին թափված:

«Նա անկողնում պառկած էր մերկ ու վիբրատորով: Ես միայն երկու փոքրիկ կապտուկներ նկատեցի նրա դեմքին, սավանին արյան հետքեր չկային,- ասել է Մարտինսը,- նրա կրծքին մահացած ամուսնու լուսանկարն էր»:

Բնակարանի ներխուժելու կամ գողության հետքեր ոստիկանները չեն նկատել: Դրա համար էլ ենթադրում են, որ նա ծանոթ է եղել այդ տղամարդու հետ: Միանգամից կասկածի տակ է հայտնվել հարեւանը: Ականատեսների ցուցմունքներով, նա հաճախ էր այցելում ծեր կնոջը, իբրեւ տնային հարցերում նրան օգնելու նպատակով: Հայտնաբերված սերմնահեղուկի ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ հենց նա էր զվարճանում ծեր կնոջ հետ՝ մահվանից առաջ:

Տղամարդուն կալանավորել են, բայց հետո գրավով շուտ ազատ են արձակել: Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ կինը մահացել է ասֆիքսիայի հետեւանքով: Դատարանի նախնական լսումներում ապացուցվել է, որ դա դժբախտ պատահար էր: Մի պահ սիրեկանների սիրային խաղերը չափից հեռու են գնացել, ու ծեր կնոջ առողջությունը չի դիմացել նման ծանրաբեռնվածութանը: