Վերջերս զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արեւմտյան նահանգներում (Քերման, Սիսթան եւ Բելուջիսթան) գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակով (խոզի գրիպ) պայմանավորված համաճարակային լարված իրավիճակի մասին՝ 33 մահվան ելքով։ Իրավիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակով հարցում է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ստացված տեղեկատվությունը կտրամադրվի հանրությանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ եւ դեռեւս 2010 թվականից այն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետեւաբար սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում: