Լավ ֆիզիկական վիճակում գտնվելը նշանակում է լավ հիշողություն ունենալ, հաստատում է նոր հետազոտությունը:
Լավ ֆիզիկական վիճակը օգնում է մտավոր աշխատանքին եւ հիշողությանը, կարծում են հետազոտողները:
Նրանք այդպիսի եզրակացության են եկել մասնակիցների ֆիզիկական վիճակի եւ ճանաչողական թեստի ընթացքում արված սխալների փոխհարաբերության ուսումնասիրությունից հետո:
Հետազոտությանը մասնակցեցին 1400 տղամարդ եւ կին, ովքեր քայլում էին, զբոսնում, վազում այնքան ժամանակ, մինչեւ ամբողջությամբ ուժասպառ էին լինում: Հատուկ սարքը չափում էր հետազոտոների ներշնչած թթվածնի քանակությունը: Ինչքան շատ թթվածին է ներշնչում մարդը, այնքան ավելի առողջ է:
Օրինակ՝ 80 –ամյա մասնակիցները, ովքեր իրենց հասակակիցներից մոտավորապես երկու անգամ ավելի նիհար էին, հիշողությունը եւ կենտրոնացումը ստուգող թեստի ժամանակ ունեցել էին 25%-ով ավելի քիչ սխալ:






