Շատ մարդկանց համար Նոր Տարին ընդամենը սթրեսի եւ բացասական ապրումների աղբյուր է: Ինչպես կարելի է վերադարձնել այս տոնի ուրախությունը եւ դրական լիցքերը: Այդ մասին մի քանի խորհուրդ է տվել Լիլիթ Խաչատրյանը: 

Արդյունավետորեն պլանավորել օրը 

Որպեսզի ամանորյա տոների նախապատրաստությունը ավելի քիչ սթրես առաջացնի, անհրաժեշտ է սովորել ավելի արդյունավետորեն պլանավորել օրը եւ հստակորեն հասկանալ, թե երբ եւ ինչ է պետք անել: Իհարկե ցանկալի է նաեւ հանգստին ժամանակ տրամադրել: 

Իր վրա չափից շատ բան չվերցնել 

Շատ մարդիկ Նոր Տարուն նախապատրաստվելու ընթացքում իրենց վրա չափից շատ բան են վերցնում` փորձելով շատ բան հասցնել: Հնարավոր է, չարժե քեզ վրա այդքան շատ բան վերցնել:   Նույնիսկ եթե չհասցնեք ամեն ինչ նախապատրաստել, տոնը դրա պատճառով վատը չի դառնա:

Ամեն ինչում դրական կողմեր տեսնել

Նույնիսկ եթե այնքան էլ չեք սիրում հյուր գնալ, փորձեք դրանում դրական ինչ-որ բան տեսնել: Պատկերացրեք, որ կկարողանաք տեսնել ընկերներին ու հարազատներին, որոնց վաղուց չեք տեսել: Այդպես կդադարեք այդ այցելություններն ընկալել որպես սթրես եւ նյարդայնություն առաջացնող ինչ-որ բան: 

Չմոռանալ գլխավորը

Նոր տարին շքեղ սեղանների տոն չէ: Նոր Տարին ուրախության, խաղաղության, հանգստության տոն է: Չարժե մոռանալ դա: