Ձիթապտղի յուղը՝ իր համի ու հոտի համար շատ կերակրատեսակների կարեւոր բաղկացուցիչն է  համարվում: Սակայն այն նաեւ շատ օգտակար է առողջության համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձիթապտղի յուղը ձեր սննդակարգում ներառելու հինգ պատճառ:

1. Ձիթապտղի յուղն օգտակար է անոթների համար

Ձիթապտղի յուղը հարուստ է բազմաչհագեցած ճարպաթթուներով, որոնք օգնում են անոթները մաքրել աթերոսկլերոտիկ գնդիկներից: Կանոնավոր կերպով ձիթապտղի յուղ օգտագործողների մոտ զգալիորեն նվազում է՝ խցանված անոթների պատճառով ինֆարկտի ու ինսուլտի  զարգացման վտանգը:

2. Ձիթապտղի յուղը պաշտպանում է ուռուցքներից

Շատ մասնագետներ հավաստիացնում են, որ ձիթապտղի յուղի մեջ պարունակվող նյութերը հակաքաղցկեղային ներգործություն ունեն՝ մեր օրգանիզմը  պաշտպանում են ուռուցքներից: Բացի դրանից, ձիթապտղի յուղում կան սկվալեններ, որոնք դանդաղեցնում են արդեն գոյություն ունեցող ուռուցքների աճը: Ճապոնիայում այդ նյութերը կիրառվում են քիմիաթերապիայի արդյունքը ուժեղացնելու համար:

3. Ձիթապտղի յուղն օգտակար է սեռական առողջության համար

Կա տեսակետ, որ ձիթապտղի յուղն օգնում է կանացի հորմոնների արտադրմանը,  բարելավում է արգանդի փողերի անցանելիությունը ու ձվարանների վիճակը:Տղամարդկանց համար այդ յուղը նույնպես շատ օգտակար է, քանի որ լավացնում է առնանդամի անոթների անցանելիությունը:

4. Ձիթապտղի յուղը լավացնում է ուղեղի աշխատանքը

Ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձիթապտղի յուղում, լավացնում են ուղեղի աշխատանքը, բարձրացնում  բարձր ծանրաբեռնվածությունների ժամանակ ադապտացիայի ունակությունը ու օգնում ավելի երկար պահպանել ուղեղի երիտասարդությունը:

5. Ձիթապտղի յուղը մեզ  գեղեցկացնում է 

Ձիթապտղի յուղում պարունակվող վիտանին E-ն, չհագեցած ճարպաթթուները ու այլ նյութերը օգնում են լավացնել մաշկի ու մազերի վիճակը: Դրանք շինանյութ են բջջային մեմբրանների համար, ու այն հյուսվածքներում, որոնք մշտապես նորացվում են, ճարպաթթուների պահանջը հատկապես բարձր է: Ձիթապտղի յուղը նաեւ լավացնում է մաշկի տոնուսը ու դանդաղեցնում կնճիռների հայտնվելը: