Երկրի ղեկավարի պաշտոնը մարդուն էական առավելություններ է տալիս, իսկ որոշ դեպքերում՝ անսահմանափակ իշխանություն, որի դիմաց ստիպված ես լինում առողջությամբ վճարել, նշում են Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները: Նրանք ապացուցել են, որ երկրների ղեկավարներն իրենց հասակակիցներից ավելի արագ են ծերանում:
Միջինում աշխատանքային սթրեսը նախագահների կյանքի տեւողությունը կրճատում է 3 տարով: Բժիշկներն ուսումնասիրել են, թե որքան են ապրում 17 երկրների ղեկավարները պաշտոնը լքելուց հետո: Նրանք նաեւ հաշվել են, թե միջինում քանի տարի են ապրում երկրների ղեկավարները:
Համեմատելով 279 ղեկավարների եւ ընտրություններում պարտված 261 թեկնածուների մասին տեղեկությունները՝ գիտնականները պարզել են, որ երկրների ղեկավարները միջինում 3 տարով երկար են ապրում: Հետազոտողները նշում են, որ պետություն ղեկավարելը ծանր աշխատանք է, որը հաճախ թույլ չի տալիս նորմալ սնվել եւ ֆիզիկական վարժություններ անել:
Օրինակ Բիլ Քլինթոնի հայտնի թուլությունը՝ ֆասթ ֆուդը, կարող է այսպես կոչված սթրեսային սննդի դրսեւորում լինել: Պաշտոնից հեռանալուց հետո նա շունտավորում էր անցել, նիհարել եւ դարձել բուսակեր, որպեսզի խուսափի սրտի հիվանդությունից:
Ընդ որում ԱՄՆ նախագահներն իրականում իրենց գործընկերներից երկար են ապրում:






