Եթե դուք մտադիր եք յուղոտ ու կալորիական ֆասթ ֆուդ ուտել՝ այն հույսով, որ մարզասրահում կկարողանաք այրել ավելորդ կալորիաները, ուրեմն դուք պետք է մի լավ չարչարվեք: Ամերիկացի մասնագետները պատմել են, թե քանի րոպե մարզանք է պետք ֆասթ ֆուդից ստացած կալորիաներն այրելու համար:
Տղամարդկանց համար լավագույնն է համարվում օրական 2500 կալորիան, իսկ կանանց համար՝ սովոաբար 2000-ից ոչ ավելին: Եթե դուք ավելի շատ եք ուտում, ապա ավելցուկը պետք է ինչ -որ ձևով այրեք, հակառակ դեպքում այն կվերածվի ճարպի, նախազգուշացնում են գիտնականները:
Մաքդոնալդս ցանցի «Բիգ Մաքը» 490 կալորիա է պարունակում, ինչը կազմում է տղամարդկանց կալորիաների օրական չափաբաժնի գրեթե 20, իսկ կանանց՝ 24.5 տոկոսը: Այդ կալորիաները այրելու համար երկու սեռերի ներկայացուցիչներից համապատասխանաբար 42 և 51 րոպե ինտենսիվ կարդիոծանրաբեռնվածություններ են պահանջվում:
Մեկ բաժին կարտոֆիլ ֆրին տղամարդկանցից կպահանջի 40 րոպե կարդիոծանրաբեռնվածություն, իսկ կանանցից՝ 48: Եթե դուք չեք կարողանում դիմանալ KFC-ից երեք կտոր տապակած հավ ուտելու գայթակղությանը, ապա նկատի ունեցեք, որ այդ կերակրատեսակում պարունակվող 726 կալորիաներն ու 42 գրամ ճարպը այրելու համար տղամարդկանցից պահանջվում է 63 րոպե վազք, իսկ կանանցից՝ 75 րոպե:
Իսկ եթե ուտեք «Բիգ Մաքը», կարտոֆիլ ֆրին ու վրայից էլ կոկա կոլա խմե ք, դուք կստանաք մոտավորապես 1178 կալորիա՝ այսինքն տղամարդկանց համար կալորիաների օրական չափաբաժնի մոտավորապես կեսը, իսկ կանանց համար՝ կեսից ավելին:
Նույնիսկ կաթնային շոկոլադի մեկ 44 գրամանոց սալիկից հետո դուք պետք է մարզասրահում այրեք ձեր կալորիաները: Այն պարունակումէ 14 գ ճարպ, որը տղամարդիկ կարող են այրել 21 րոպեում, իսկ կանայք՝ 25:
Տեսանյութում ցուցադրված են մի քանի վարժություններ, որոնք Ձեզ կօգնեն այրել ավելորդ կալորիաները:





