Աստղային պատերազմներ հանրահայտ ֆիլմի երաժշտությունը լսող բժիշկները շատ ավելի հաճախ են ճանաչում աղիների քաղցկեղը՝ քաղցկեղի ամենանենգ տեսակներից մեկը:
Ավստրալիացի հետազոտողները, գնահատելով վիրահատարաններում բժիշկներին օգնելու հարցում երաժշտության նշանակությունը, հայտնաբերել են, որ երաժշտություն լսելը նկատելիորեն բարձրացնում է ախտորոշիչ բուժակարգերի, օրինակ կոլոնոսկոպիայի, ճշգրտությունը, որի ժամանակ մարդու օրգանիզմ է ներթափանցում հատուկ խողովակ՝ ծայրին ամրացված տեսախցիկով: Կոլոնոսկոպիայի օգնությամբ վիրաբույժները կարողանում են աղիներում պոլիպներ կամ ադենոմաներ հայտնաբերել, որոնք հիվանդության նշաններ են:
Հետազոտողները գնահատել են կոլոնոսկոպիայի 103 բուժակարգ՝ թե երաժշտությամբ,թե առանց դրա:
«Մեր բացահայտումը ցույց է տալիս, որ «Աստղային պատերազմներ» ֆիլմի երաժշտությունը բարձրացնում է պոլիպների ու ադենոմաների ճանաչման ճշգրտությունը»,- ասված է հետազոտողների զեկույցում,- Հնարավոր է, որ դա բացատրվում է վիրաբույժների ուշադրության վրա երաժշտության ընդհանուր բարերար ազդեցությամբ: Որպես «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի երկրպագուներ, մենք կարող ենք նաև կասկածել, որ այս հարցում ինչ- որ գերագույն ուժի միջամտություն կա, որը բարձրացնում է պոլիպները ճանաչելու ու աղիների քաղցկեղ ախտորոշելու ունակությունը»:
Ճիշտ է, հետազոտողները դեռ չեն ճշգրտել, արդյոք նման ներգործություն միայն այդ ֆիլմի երաժշտությունն ունի, թե կարելի է ցանկացած երաժշտություն լսել:
Ասյ հետազոտության մասին հայտնում է Medical Journal of Australia ամսագիրը:






