Նիհարելու ու քաշին հետեւելու ամենատարածված միջոցներից մեկն է դառնում այսպես կոչված գիտակցված սնունդը: Սա հատկապես արդիական է գալիք տոների կապակցությամբ: Տվյալ մեթոդի հեղինակ ամերիկուհի Լորա Դոնը գիրք է հրատարակել այն մասին, թե ինչպես կարելի է սովորել այս տեխնիկան, հայտնում է Slendrer.news պորտալը:

Ի՞նչ է գիտակցված սնունդը: Լորա Դոնը համարում է, որ դա այն սնունդն է, երբ մարդը ոչ թե խորասուզված է ինչ որ կողմնակի մտքերի մեջ, այլ մտովի ներկա է «այստեղ է եւ հիմա »:

«Որպեսզի կարողանանք գիտակցված սնվել՝ պետք է ընդամենը սովորենք խորասուզվել ներկա պահի մեջ, երբ որեւէ բան եք ուտում», - համարում է մեթոդի հեղինակը:

Բացի դրանից, հիշեցնում է Լորա Դորնը, պետք է հրաժարվել ավտոմատ կերպով  կամ հեռուստացույցի առաջ ուտելուց, երբ շատ ավելի շատ ենք ուտում, քան պետք է: Հենց այդ շեղված ուշադրությունն է շատակերության պատճառ դառնում:

Բայց երբ մարդը գիտակցաբար է ուտում, հասկանալով թե ինչ է անում, նա կարողանում է վայելել ուտելիքը ու ժամանակին հասկանալ, որ կանգ առնել է պետք: Դոնն ասում է որ սա նշանակում է «խելացի» սնվել ու կարծում է, որ դրա շնորհիվ կարելի է զարգացնել կերակրատեսակները ու դրանց քանակը գիտակցաբար ընտրելու ունակություն: