Բժիշկները վստահ էին, որ այս երեխան ծնվելուց հետո երեք օր էլ չի ապրի ու ծնողներին առաջարկում էին ընդհատել հղիությունը: Նրա մոտ ախտորոշվել էր անենցեֆալիա՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի, գանգակամարի ոսկորների ու փափուկ հյուսվածքների ամբողջական կամ մասնակի բացակայություն: Ծնողները հրաժարվել էին ընդհատել հղիությունը ու Ջեքսոնը լույս աշխարհ է եկել: Հակառակ բոլոր կանխատեսումներին ու դժվարություններին՝ երեխան ողջ էր մնացել ու վերջերս նշել է իր առաջին ծննդյան տարեդարձը:
Վերջերս ծնողները տղային տարել են Սանթա Քլաուսի հետ նրա առաջին հանդիպմանը: Այդ հանդիպման լուսանկարները տղայի մայրը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում, ու դրանք մոտավորապես 50 հազար «լայք» էին հավաքել:
«Ջեքսոնի քունը տանում էր, երբ նա հանդիպեց Սանթային, բայց այդ Սանթան մեր տեսած լավագույն Սանթան էր, նա ասես գիտեր, թե ինչպես վարվի Ջեքսոնի հետ: Նրանք ինչ -որ բանի մասին էին զրուցում՝ մենք չգիտենք, թե ինչի, բայց տեսարանը շատ հուզիչ էր»,-պատմել են երեխայի ծնողները:
Հիշեցնենք, որ Ջեքսոնի հիվանդությունը կարողացել են ճշգրիտ ախտորոշել միայն երբ նա երկու ամսական էր: Պարզվել է որ տղայի մոտ միկրոցեֆալիա է՝ դա անէնցեֆալիայի ամենաթեթեւ ու հուսադրող տեսակներից մեկն է, որի դեպքում հավանականություն կա,ո ր երեխան կմեծանա ու նույնիսկ քիչ թե շատ ինքնուրույն կենսակերպ կվարի՝ չնայած մտավոր զարգացման խնդիրներին: Չնայած, բժիշկները հիմա նույնպես ոչ մի երաշխիք չեն տալիս:
Թանկարժեք դեղամիջոցների գնումների հարցում ընտանիքին օգնելու համար Բրենդոնի գործընկերները GoFundMe դրամահավաքային ռեսուրսում հատուկ էջ են ստեղծել: Այսպես է ամբողջ Ամերիկան իմացել այս անսովոր երեխայի մասին: Այս պահին նրա բուժման նպատակով արդեն 55 հազար դոլար է հավաքվել, ու դրամահավաքը դեռ շարունակվում է : Այդ աջակցության շնորհիվ Բրիթանին կարողանում է շուրջ օրը հոգ տանել իր որդու մասին՝ նա հավատում է, որ ամենաարդյունավետ բուժումը դա է:
Ջեքսոնի պատմությունը շատերին է ոգեւորել: Սոցցանցերում տղային անվանում են Jaxon Strong (Ջեքսոն Ուժեղ)՝ նրա ուժի ու կյանքի նկատմամբ կամքի համար: Հիմա տղան մոտավորապես մեկուկես տարեկան է ու կարողանում է ասել «մամա», «պապա» ու «ես քեզ սիրում եմ»:






