Վատ կեցվածքը երեխաների մեջքի ցավի հիմնական պատճառն է: 648 երեխայի և դեռահասի շրջանում կատարված հետազոտության տվյալներով՝ նրանց կեսը մկանները ճիշտ չօգտագործելու հետեւանքով ոչ հատուկ իրանա-մկանային ցավ է ունեցել:
Երեխաները մեծ ռիսկի են ենթակա հատկապես ձմռանը, երբ նրանք պակաս ակտիվ են եւ ավելի շատ ժամանակ են անցկացնում պլանշետի, հեռախոսի, հեռուստացույցի էկրանի առջեւ: Անշարժ նստելը երեխաներին ստիպում է գլուխն առաջ խոնարհել եւ կռանալ: Սա շատ վատ է մեջքի մկանների համար եւ առաջացնում է հոդերի կծկվածություն:
Քլիվլենդի կլինիկան ծնողներին խորհուրդ է տալիս հետեւել երեխաների կեցվածքին.
1. Զարթուցիչով ժամանակ սահմանեք, որպեսզի ընդմիջումներ անեք:
Սա չի նշանակում, որ երեխան պետք է դադարի խաղալ. պարզապես պետք է 20- 30 րոպեն մեկ վեր կենա, քայլի:
2. Հետեւեք, որպեսզի երեխան նստի բարձր մեջքով աթոռի վրա կամ հատուկ բարձ դրեք:
3. Կարգավորեք էկրանի և աթոռի դիրքը: Էկրանը պետք է լինի աչքերի մակարդակին հավասար կամ մի քիչ ցածր: Բացի այդ՝ աթոռն այնպես կարգավորեք, որ երեխայի երկու ոտքերը լավ դիպչեն հատակին:
4. Խոսեք կեցվածքի կարեւորության մասին: Հեշտ չէ երեխային ստիպել խաղի միջնամասում ընդմիջում անել: Նա ինքը պետք է գիտակցի ճիշտ կեցվածքի կարեւորությունը:






