Մարդու կյանքի տեւողությունը կապված չէ ֆիզկուլտուրայով եւ սպորտով զբաղվելու հետ: Նման եզրակացության են հանգել ֆիննական Յուվյասկյուլի համալսարանի գիտնականները:  

Փորձարկման շրջանակում հետազոտողները լաբորատոր մկներին երկու խմբի են բաժանել: Մկների մի խմբին  մարզական գույքով կահավորված վանդակում են տեղավորել, իսկ մյուսին` սովորական:  

Պարզվել է, որ սպորտով զբաղվող առնետների կյանքի տեւողությունը 16 տոկոսով նվազել է  «ալարկոտ» կրծողների համեմատ: Սակայն մարզիկ-կրծողների մոտ բարելավվել է նյութափոխանակությունը եւ բարձրացել է դիմացկունությունը:  

Գիտնականները պարզել են, որ ապրած տարիների քանակը կապված է գենետիկայի հետ: Նրանց տվյալների համաձայն, մարդու կյանքում շարժական ակտիվության մակարդակի եւ կյանքի տեւողության համար պատասխանատու են նույն գեները: