Մարդկանց մոտ, որոնք լավ են հիշում իենց տեսած երազները, ուղեղի կեղեւում կա բարձր ակտիվության երկու հատված, որոնք աշխատում են ինչպես երազում, այնպես էլ՝ արթուն ժամանակ, պարզել են ֆրանսիացի գիտնականները:

Հետազոտությունը հրապարակված է Neuropsychopharmacology ամսագրում, այն կրճատ բերում է Inserm-ը:

Նյարդակենսաբանները կամավորներին բաժանել են 2 խմբի: Մի խմբում ընդգրկվել են այն մարդիկ, որոնք ամենաքիչը շաբաթը 5 անգամ արթնանալուց հետո լավ են հիշել իրենց տեսած երազները: Մյուս խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր կարողացել են երազները հիշել միջինում ամիսը 2 անգամ: Երկու խմբերի կամավորներին հետազոտել են քնած եւ արթուն ժամանակ:

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր լավ են հիշում երազները, ուղեղի կեղեւի երկու հատվածներում բարձր է ինքնաբուխ ակտիվությունը: Այդ ակտիվությունն այդ մարդկանց առանձնացնում է եւ քնած եւ արթուն ժամանակ:

Տոմոգրաֆիայով հայտնաբերած հատվածներից մեկը պրեֆրոնտալ կեղեւևինն է (mPFC),  այդ հատվածը կապված է ուղեղի բարձրագույն  գործառույթների հետ, ինչպիսին են՝ որոշումներ ընդունելն ու աբստրակտ մտածողությունը: Երկրորդ ակտիվ հատվածն այն մասն է, որը միացնում է գագաթային եւ քունքային կեղեւները։ ավելի վաղ պարզվել է, որ դրա աշխատանքը կապված է ուշադրության կենտորոնացման հետ: Այս երկու հատվածների վնասվածք ունեցող հիվանդները շատ վատ են հիշում իրենց տեսած  երազները:

Գիտնականների խոսքով՝ այդ հատվածների ակտիվության տարբերությունը կարող է բացատրել, թե ինչու են երազները հիշելու հակված մարդիկ ավելի  հաճախ արթնանում գիշերը: Նրանց ուղեղը պարբերաբար ակտիվանում է, աշխատում «ցերեկային» ռեժիմով, ինչը հնարավորություն է տալիս հիշել երազները: