Մարդկանց, որոնք ամենատարբեր սննդակարգեր եւ սնվելու եղանակներ են փորձել, բայց այդպես էլ չեն կարողացել նիհարել, կարող է օգնել նրանց ԴՆԹ-ի վրա հիմնված սննդակարգը: Այդ սննդակարգը, որն ամեն մարդու համար անհատական մոտեցում է ենթադրում, կարող է մատչելի լինել արդեն 2020-ին, տեղեկացնում են Թեքսասի համալսարանի գիտնականները:
Նրանք պնդում են, որ շատ շուտով թքի անալիզի միջոցով հնարավոր կլինի գենոմների սեկվենացում իրականացնել: Ավտոմատ սենսորները տեղեկություններ կհավաքեն ամեն տեսակ գործոնների մասին, ներառյալ մարդու շրջապատը, սնունդը, սթրեսի մակարդակը, ֆիզիկական ակտիվության ցուցանիշները եւ այլն: Համակարգչային ալգորիթմը այդ բոլոր տվյալներն օգտագործում է ԴՆԹ-ի վրա հիմնված առավելագույնս արդյունավետ սննդակարգի համար, որի միջոցով մարդը կկարողանան ավելորդ քաշի դեմ պայքարում ցանկալի նպատակների հասնել:
Գիտնականներն արդեն այսօր հնարավորություն ունեն նման տեղեկություններ հավաքելու, սակայն գենոմի սեկվենացիայի տեխնոլոգիաները, չնայած գնի առումով ավելի մատչելի են դառնում, դեռեւս զանգվածային սպառման առարկա չեն:
Մարդու տարբեր բնութագրերին հետեւող եւ տեղեկությունները էլեկտրոնային սարքերին հաղորդող ամեն տեսակ պորտատիվ մոնիտորների լայն տարածումը եւս արագացնում է այդ մոտեցման իրականացումը: Գիտնականները համոզված են, որ ԴՆԹ-ի հիմքի վրա սննդակարգն առավելագույնս արդյունավետ ու հարմարավետ կլինի մարդու համար, իսկ չդիմանալու եւ անառողջ սննդամթերքի եւ կոնկրետ մարդու համար սխալ սննդի անցնելու ռիսկը նվազագույնի կհասնի:
Այդ մասին տեղեկացնում է Obesity ամսագիրը:






