Կանանց մոտ 9%-ը երկաթի անբավարարություն ունի, համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների վերջին վիճակագրության։ Բայց այդ թիվը նույնիսկ ավելի բարձր է ֆիզիկապես ակտիվ կանանց համար, կարծում են փորձագետները: Ինչպե՞ս իմանալ՝ Դուք երկաթի պակաս ունե՞ք, թե՞ ոչ: Fox News-ը մի քանի անհանգստացնող նշան է բերում.
Հոգնածություն
«Օրգանիզմը երկաթն օգտագործում է հեմոգլոբին արտադրելու համար: Դա նյութ է արյան կարմիր բջիջներում, որն օրգանիզմն ապահովում է թթվածնով, - ասում է Բլեր Մորիսը՝ Վանդերբիլտի ինտեգրատիվ առողջության կենտրոնում պրակտիկայով զբաղվող բուժքույրը:- Երբ Ձեր արյան մեջ չկան բավականաչափ առողջ բջիջներ, Դուք սկսում եք հոգնածություն զգալ:
Խնդիրներ կենտրոնացման հարցում
Մորիսի խոսքով՝ երկաթի պակաս ունեցող մարդկանց նեյրոտրանսմիտերների սինթեզը կարող է փոխվել, ինչը հանգեցնում է սովորականից ավելի ցածր ֆունկցիոնալության:
Անտարբերություն
Սա նեյրոտրանսմիտերների սինթեզի փոփոխության եւս մեկ կողմնակի ազդեցությունն է:
Հեւոց
Առանց արյան մեջ բավականաչափ երկաթի մարմինը թթվածնի պակաս է ունենում:
Մաշկի անսովոր գունատություն
Գունատությունը կարող է պայմանավորված լինել արյան հոսքի թուլացումով եւ արյան մեջ կարմիր բջիջների պակասելով:
Խնդիրներ մարզումների ժամանակ
Քորնելի համլասարանի վերջերս կտարած հետազոտության համաձայն՝ արյան մեջ երկաթի ցածր մակարդակը կարող է օրգանիզմի տոկունության պակասի պատճառ դառնալ:
Դյուրաբեկ եղունգներ
Ոտքերի ու ձեռքերի բարակ, փխրուն եղունգները երկաթի հնարավոր պակասի եւս մեկ նշան են:
Վարդագույն կամ կարմիր մեզ
Երկաթի պակաս ունեցող մարդկանց դեպքում սա կարող է պայմանավորված լինել որոշ պիգմենտների բարձր աղիքային կլանումով:






