Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում բժիշկները ութամյա տղային փրկել են առնետի թույնով թունավորվելուց: Թույնը երեխային տալիս էր նրա մայրը, իբրեւ որպես դեղամիջոց, ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Սկզբում կնոջը կասկածում էին անզգուշության հետեւանքով սեփական որդու առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ: «Սկզբում մայրը ստում էր ոստիկաններին ցուցմունքների տալիս, բայց հետո անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել է, որ այդ ձեւով ուզում էր սպանել որդուն», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Երեխայի օրգանիզմում թույնի զգալի չափաբաժնի պարունակության մասին հայտնի է դարձել, երբ նա հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները անալիզներ են արել ու պարզել թունավորումը, որից հետո տեղեկացրել են իրավապահ մարմիններին:
Երեխան հիվանդանոցում է գտնվում, բժիշկները նրան անհրաժեշտ օգնությւոն են ցուցաբերում: «Երեխային մորից մեկուսացնելուց հետո նրա կյանքին այլեւս ոչինչ չի սպառնում, նա սկսել է ապաքինվել», - հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ստուգումը ցույց է տվել, որ կինը պարբերաբար երեխային տալիս էր դեղամիջոց, որը առնետի թույնի կոմպոնենտներ էր պարունակում: «Դեղամիջոցի չափաբաժինը եռակի գերազանցում էր երեխայի համար ստանդարտ չափաբաժինը»:
ՌԴ Երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կինն ուզում էր սպանել իր չորս երեխաներին, որոնցից միայն մեկն է հիվանդանոցում հայտնվել:






