Արմավը ոչ միայն շատ համեղ, այլեւ առողջության համար օգտակար սննդամթերք է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արմավ ուտելու մի քանի պատճառ:
1. Խոլեստերինը
Արմավն օգնում է արյան մեջ խոլեստերինի առողջ մակարդակ պահպանել: Դրանում, իմիջիայլոց, շատ քիչ ճարպ կա, իսկ խոլեստերին, բնականաբար, չկա:
2. Սպիտակուցներ
Արմավը սպիտակուցի լավ աղբյուր է համարվում, որն օգնում է պահպանել լավ մարզական կազմվածքը եւ ամրապնդել մկանային զանգվածը:
3. Վիտամիններ
Արմավում В1, В2, В3 եւ В5 վիտամիններ կան, ինչպես նաեւ А1 եւ С: Եթե դուք ամեն օր մի քանի արմավ ուտեք, վիտամինային հավելումներ ընդունելու կարիք չեք ունենա:
4. Ոսկրեր
Արմավը հարուստ է լուսնածնով, մանգանով, պղնձով, մագնիումով: Այդ բոլորն նյութերն անհրաժեշտ են ոսկրերի առողջության համար եւ օգնում են կանխարգելել օստեոպորոզի առաջացումը:
5. Նյարդային համակարգը
Կալիումի մեծ քանակության եւ աղի փոքր քանակության շնորհիվ արմավը դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա` նվազեցնելով ուղեղի կաթվածի ռիսկը:
6. Երկաթ
Ֆտորից բացի, որն օգնում է պահպանել ատամների առողջությունը, արմավը նաեւ երկաթ է պարունակում, որը խորհուրդ է տրվում դրա պակասից տառապող մարդկանց: Այդ պատճառով վերարտադրողական տարիքի կանանց համար հատկապես կարեւոր է հնարավորինս հաճախ արմավ ուտել:
7. Մարսողություն
Արմավը նաեւ բարելավում է նյութափոխանակությունը եւ օգնում է պայքարել փորկապության դեմ:
8. Մաշկը
Արմավում պարունակվող C եւ D վիտամինները բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի առաձգականության վրա եւ դանդաղեցնում են ծերացումը:
9. Քաշը
Արմավը շաքար, սպիտակուց եւ այլ վիտամիններ է պարունակում, ինչը շատ օգտագործելու դեպքում կարող է հանգեցնել քաշի ավելացման: Սակայն իրականում արմավը, ընդհակառակը, նպաստում է քաշի ավելի լավ վերահսկողությանը:
10. Խումար
Ասում են, թե արմավը հարբածության վիճակը վերահսկելու հրաշալի միջոց է: Նաեւ օգնում է պայքարել խումարի դեմ:






