Յուրաքանչյուրը պիտի իմանա դեպրեսիայի եւ ախտանիշների, եւ դրսեւորումների մասին, պնդում են մասնագետները: Եթե   կարողանաք մտերիմներից որեւէ մեկի մոտ ճանաչել դեպրեսիան, գուցե կարողանաք փրկել նրա կյանքը, չէ՞ որ դեպրեսիայով ամեն տասներորդ մարդ հակված է ինքնասպանության: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեպրեսիայի 5 հիմնական ախտանիշ.

1. Քնի խնդիրներ

Դեպրեսիայով տառապող մարդիկ հաճախ բախվում են անքնությանը կամ արթնանում են գիշերը:

2. Հետաքրքրության բացակայություն

Դեպրեսիայով մարդը հաճախ կորցնում է հետաքրքրությունը այն ամենի նկատմամբ, ինչը նախկինում իրեն հաճույք էր պատճառում:  Փոխարենը նրանք կարող են ժամերով եւ օրերով զբաղվել այնպիսի բաներով, որոնք նվազագույն ջանքեր են պահանջում եւ հաճույք են պատճառում  (օրինակ` տեսախաղեր, հեռուստացույցի դիտում եւ այլն):

3. Չափից շատ ուտել կամ ախորժակի կորուստ

Սննդային սովորույթներում փոփոխությունները եւս կարող են դեպրեսիայի նշան լինել: Եթե մարդը սկսել է սովորականից ավելի շատ ուտել կամ էլ հակառակը` կորցրել է ախորժակը, նրան գուցե հոգեբանի կամ հոգեթերապեւտի օգնությունն է պետք: 

4. Գլխացավեր

Առանց լուրջ պատճառի հաճախակի գլխացավերը, ինչպես նաեւ ստամոքսի ցավերը եւ մարսողության խնդիրները եւս կարող են դեպրեսիայի նշան լինել, հատկապես եթե դեղերը դրանց դեմ չեն օգնում: 

5. Ինքնասպանության մասին մտքեր

Չարժե անտեսել ինքնասպանության մասին մտքերը, պնդում են հոգեբույժները: Ինքնասպանության մասին մտքերն ու զրույցները դեպրեսիայի նշան են, իսկ դեպրեսիայով տառապող շատ մարդիկ կարող են խոսքից գործի անցնել: