Հայտնի է, որ տղաները միջինում ավելի ուշ են սկսում խոսել, քան աղջիկները: Բացի դրանից՝ նրանք շատ ավելի հաճախ են տառապում աուտիզմով եւ դիսլեքսիայով:

Նորվեգացի գիտնականները եզրակացրել են, որ սրա պատճառը ներարգանդային զարգացման ընթացքում տեստոստերոնի ազդեցությունն է: Նրանք երեխաների մեծ խմբի մասնակցությամբ հետազոտություն են կատարել՝ նրանց հետեւելով ծնվելու օրից մինչեւ 5 տարեկանը: Արդյունքները հրապարակված են International Journal of Language & Communication ամսագրում:

Տղաների շրջանում մոտ երկու անգամ ավելի հաճախ են արձանագրվել խոսքային խախտումներ ինչպես վաղ տարիքում, այնպես էլ 3 եւ 5 տարեկանում:

Գիտնականները ուշ խոսքային խախտումների նախահակման 3 գործոն են առանձնացրել՝ վաղ զարգացման դեֆիցիտ, ընտանեկան նախահակում եւ արական սեռ: