Կանայք, որոնք իրենց արդեն նիհարած են համարում, անհամեմատ ավելի ինտենսիվ են նիհարում, պնդում են Միացյալ Նահանգների Վայնոնայի պետական համալսարանի գիտնականները: Գիտնականները լայնածավալ հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում պարզել են, որ ինքնաներշնչումն ու ներքին ոգին կարող են ազդել օրգանիզմի վրա մասնավորապես` ավելորդ կիլոգրամներից ազատվելու հարցում:
Փորձարկում է իրականացվել, որին տարբեր տարիքների եւ քաշային կարգերի 120 կին է մասնակցել: Բոլոր ցանկացողները բաժանվել են երեք խմբի եւ տարբեր առաջադրանքներ են ստացել:
1-ին խմբի ներկայացուցիչները հետեւել են առողջ սննդակարգի, 2-րդ խմբինը, սննդակարգից բացի, ամեն օր դրական պնդումներ են արել, որոնք ուղղված էին նիհարելուն: Իսկ 3-րդ խմբի անդամները վերահսկման համար էին:
Հետազոտության ավարտին արդյունքները ցույց են տվել, որ երկրորդ խմբի մասնակիցները նիհարելու հարցում լավագույն արդյունքն են ցուցադրել: Կանայք իրենց տրամադրում էին, որ իրենք արդեն նիհարել են: Արդյունքում մարմինը հարմարվում էր այդ հաստատող համոզմունքներին, ինչը նպաստում էր քաշի նվազմանը: Մասնագետները վստահ են, որ մասնակցուհիները կարողացել են լավ արդյունքի հասնել ինքնաներշնչման շնորհիվ: Իսկ նրանք, ովքեր համարում են, որ արդեն լավ արդյունքի են հասել, գործնականում հաճախ իրոք էլ կորցնում են ավելորդ կիլոգրամները:






