Ամերիկացի գիտնական Նաթան Յաուն փորձել է գտնել շատերին հուզող հարցի պատասխանը. «Ե՞րբ եւ ինչի՞ց եմ ես մահանալու»։ Այդ նպատակով նա ուսումնասիրել է մահվան պատճառների տվյալների բազան, որը կազմել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը։ Ուսումնասիրելով 1999-2014թթ. մահացած ամերիկացիների մահվան պատճառները՝ նա մշակել է հաշվիչ, որը տարիքի, սեռի եւ ռասայական պատկանելության հիման վա կարող է կանխատեսել մահվան մոտավոր ամսաթիվը։
Յաուի ստեղծած ալգորիթմն օգնում է տվյալների մեծածավալ բազայում տեղեկություն գտնել համանման ախտանիշներ ունեցող մարդկանց մասին եւ պարզում է, թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը՝ հայտնելով մահվան մոտավոր ամսաթիվը։
Ծրագրից օգտվելը շատ հեշտ է. այն, տարիքից կախված, գրաֆիկով ցույց է տալիս իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները։ Ծրագրի օգնությամբ հնարավոր է տեսնել, թե ձեզ նման քանի մարդ է մահացել այս կամ այն տարիքում։
Հաշվիչը ցույց է տալիս, որ երիտասարդ մարդիկ ավելի հաճախ մահանում են արտաքին գործոններից, իսկ տարեց մարդկանց մահվան պատճառը սովորաբար հիվանդություններն են։ Հաշվիչով կարելի է պարզել նաեւ հիվանդությունների ռիսկերը եւ կանխել դրանք։ Եթե Դուք տեսնում եք, որ ձեր ֆիզիոլոգիական նմանություններն ունեցող մարդիկ հաճախ մահանում են սրտանոթային հիվանդություններից, ապա Դուք կարող եք արդեն այսօր մտածել կենսակերպը փոխելու եւ այդ ռիսկը նվազեցնելու մասին։






