Բեբի-բումերների (1946-1964 թթ. հետպատերազմյան շրջանում ծնվածների սերունդը) համար շատ կարեւոր է պարբերաբար մարզվել, ճիշտ սնվել եւ պարբերաբար բժշկի այցելել, քանի որ նրանք ռիսկային խմբում են:

Բժշկական գիտությունների դոկտոր Լեսլի Չոն՝ Քլիվլենդի կլինիկայի կանանց սրտանոթային կենտրոնի տնօրենը, ասում է, որ բեբի-բումերները պետք է բժշկի մոտ գնան նախօրոք պատրաստված հարցերով.

1. Որքա՞ն հաճախ պետք է չափեմ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակն արյանս մեջ:

Բժիշկ Չոն խորհուրդ է տալիս 20 տարեկանից սկսած սկսել ստուգել խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը, ինչպես նաեւ պահպանել մարմնի նորմալ քաշը:

2. Արդյոք որոշ մարդիկ պե՞տք է ավելի վաղ զննություն անցնեն:

Այո: Բժիշկ Չոն ասում է, որ ում ընտանիքում վաղ տարիքում սրտի հիվանդության դեպք կա, պետք է ավելի վաղ զննություն անցնի:

3. Ի՞նչ կասեք դիետաների եւ վարժությունների մասին:

Բժիշկ Չոն խորհուրդ է տալիս միջերկրածովային դիետա: Բումերները նաեւ պետք է օրական առնվազն 30 րոպե ակտիվորեն մարզվեն. «Ակտիվորեն մարզվել նշանակում է, որ մարզվելու ընթացքում չեք կարող 3 բառից ավել արտաբերել»,- ասում է բժիշկը: