Հայաստանում ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շարունակում են պատվաստել գրիպի դեմ: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, շատ մարդիկ նրանցից, ում մոտ բարձր է գրիպով վարակման եւ բարդացումների զարգացման ռիսկը, արդեն ստացել են իրենց պատվաստանյութերը, սակայն պոլիկլինիկաներում պահեստային պատվաստանյութ է մնացել նրանց համար, ովքեր դեռ չեն պատվաստվել:
Ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց շրջանում եղել են այնպիսիք, որոնք հրաժարվել են պատվաստումից, նշել է Գայանե Սահակյանը: Նրանք մեծ թիվ էին կազմում, օրինակ, հղի կանանցից, որոնք եւս ռիսկի խմբի մեջ են մտնում, Հայաստանում ընդամենը մի քանիսն է պատվաստանյութ ստացել:
Հիշեցնենք, որ ռիսկի խմբի մեջ են մտնում խրոնիկական հիվանդություններով մարդիկ, որովհետեւ նրանց մոտ բարձր է ինչպես գրիպով վարակման, այնպես էլ դրա պատճառով լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը: Ռիսկի խմբերի մեջ են մտնում նաեւ տարեց մարդիկ, մանկատներում ապրող երեխաները, մանկատների եւ պոլիկլինիկաների աշխատողները, հղի կանայք եւ այլն:
Այդ սեզոնի համար Հայաստան բերված պատվաստանյութերը հաշվարկված են ոչ միայն ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց, այլեւ երկար ժամանակ հիվանդանոցում գտնվող հիվանդների համար (օրինակ` հոգեկան խանգարմամբ մարդկանց, որոնք ստացիոնար բուժում են ստանում):
Հիշեցնենք, որ այս սեզոնի պատվաստանյութի կազմի մեջ է մտնում նաեւ գրիպի H1N1 (այսպես կոչված խոզի գրիպ) հարուցիչի շտամմը: Վերջերս մասնագետները խոսում են այն մասին, որ գրիպի հարուցիչը մուտացիա է ապրել եւ դա անդրադարձել է դրա դեմ պատվաստանյութի արդյունավետության վրա, սակայն ԱՀԿ-ի եւ առողջապահության հայկական համակարգի ներկայացուցիչները պնդում են, որ հարուցիչն առաջվա պես արդյունավետ է:
Հիշեցնենք նաեւ, որ ոչ բոլորին է կարելի պատվաստվել. որոշ հիվանդությունների եւ ալերգիաների դեպքում պատվաստումը հակացուցված է:






