• Latest news

Ո՞ւմ եւ ո՞ր դեպքերում չի կարելի գրիպի դեմ պատվաստվել

23 հոկտեմբերի, 2015  01:58

Ցանկացած պատվաստանյութ մի շարք ցուցումներ ու հակացուցումներ ունի, եւ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը բացառություն չէ: Այն մասին, թե ում եւ որ դեպքերում չի կարելի գրիպի դեմ պատվաստում անել, մեզ պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերի հակացուցումները, մասնագետի խոսքով, կարելի է երկու խմբի կիսել՝ ստանդարտ եւ առանձնահատուկ:

Ստանդարտ հակացուցումները բնորոշ են բոլոր պատվաստանյութերին: Դրանք են.

  • Սուր վիճակ. ցանկացած հիվանդության սուր վիճակը: Եթե հիվանդը նման վիճակում է, պետք է սպասել, մինչեւ նա ապաքինվի ու միայն դրանից հետո մտածել պատվաստման մասին:
  • Չարորակ նորագոյացություններ: Չարորակ նորագոյացությունների առկայության դեպքում պատվաստում սովորաբար չի արվում:

Ինչ վերաբերում է առանձնահատուկ հակացուցումներին, ապա գրիպի դեմ պատվաստանյութի դեպքում ընդամենը մեկ նման հակացուցում կա՝ եթե մարդն ալերգիա ունի ձվի սպիտակուցի նկատմամբ, ապա նրան խորհուրդ չի տրվում գրիպի դեմ պատվաստում անել:

Պատճառն այն տեխնոլոգիան է, որն օգտագործվում է պատվաստանյութ ստեղծելու ժամանակ: Ինչպես բացատրեց Գայանե Սահակյանը, գրիպի դեմ պատվաստանյութը պարունակում է վիրուսի մասնիկներ, այլ ոչ թե ամբողջ վիրուսը: Այդ մասնիկները ստանալու համար գիտնականները վիրուսն աճեցնում են հավի սաղմի մեջ, որից հետո մշակում են այն ու մասնիկներ վերցնում պատվաստանյութ ստեղծելու համար: Այսպիսով, պատվաստանյութի մեջ մնում են նաեւ այն միջավայրի մասնիկները, որում աճեցրել են վիրուսը, դրա համար էլ այն հակացուցված է այն մարդուն, ով տվյալ միջավայրի նկատմամբ ալերգիա ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է