Հետազոտողները Շվեդիայից կարծում են, որ օրական մեկ կտոր բեկոն կամ երշիկ ուտելը կարող է մեծացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Ստոկհոլմի Կառոլինայի ինստիտուտի գիտնականների կարծիքով՝ վերամշակված մսի օրական 1,8 ունցիա օգտագործումը պոտենցիալ մահացու քաղցկեղի ռիսկը կարող է մեծացնել 19%-ով:
Ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ բոլոր մշակված, չորացրած կամ ապխտած մսերը չափազանց հաճախ օգտագործվելու դեպքում կարող են բավական թունավոր լինել:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հիմնական խնդիրն այն է, որ շատ դժվար է այն ախտորոշել: Նախ՝ որովհետեւ բժիշկները միանշանակ թեստ չունեն այն ախտորոշելու համար: Երկրորդ՝ երբ սկսում են ի հայտ գալ նշանները՝ դեղնախտ, որովայնային ցավեր եւ քաշի կորուստ, դրանք սովորաբար այնքան ոչ հատուկ են, որ կարող են հեշտությամբ աննկատ մնալ, մինչեւ քաղցկեղը հասնի անբուժելի փուլի:






