Ամերիկացի գիտնականները մասնավորապես պարզել են, որ սննդում լոբազգիների` լոբու, ոսպի, ոլոռի օգտագործումն ամրապնդում է մկանը եւ բարելավում դիաբետի դեպքում ինքնազգացողությունը:
«Ցածր գլիկեմիկ ինդեքսով լոբազգիները նվազեցնում են սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը եւ դրական ազդեցություն են ունենում երկրորդ տեսակի շաքարային դիաբետով հիվանդների վրա», - նման եզրակացության են հանգել Տորոնտոյի համալսարանի հետազոտողները:
Գիտնականների խումբը Դեւիդ Ջենքինսի գլխավորությամբ փորձարկում է իրականացրել որին երկրորդ տեսակի դիաբետով 121 հիվանդ է մասնակցել: Բժիշկներն ուսումնասիրել են ոլոռի, լոբու, ոսպի եւ այլ լոբազգիների հիմքով սննդակարգի ազդեցությունը նման ախտորոշմամբ մարդկանց առողջության վրա, եւ արդյունքում մի քանի բարենպաստ միտում են հայտնաբերել:
Այսպես, պարզվել է, որ լոբազգիները, որպես շատ ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ, նպաստում են ճնշման նվազմանը եւ դրանով կրճատում են սրտի հիվանդության զարգացման վտանգները: Գիտնականները նաեւ նշել են, որ լոբազգիներով հարուստ սննդակարգը դիաբետով հիվանդներին օգնում է ավելի լավ վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Մասնագետների կարծիքով, օրական անհրաժեշտ է գոնե 190 գրամ լոբազգիներ օգտագործել. այդ դեպքում լոբին, ոսպը եւ ոլոռը սիրտ-անոթային հիվանդության համար «դեղերի» դեր կխաղան:






