Ադոլֆ Հիտլերը սեռական օրգանների բնածին ձեւախեղում ուներ, որի հետեւանքով նրա սեռական անդամը նորմայից փոքր էր: Նա նաեւ չիջած ամորձի ուներ: Այդ մասին տեղեկացնում են պատմաբաններ Ջոնաթան Մայոն եւ Էմմա Քրեյգին` վկայակոչելով նախկինում անհայտ բժշկական գրությունները, որոնք գուցե օգնեն լույս սփռել Հիտլերի մոլագարային էության վրա:
«Համարվում է, որ Հիտլերը սեռական օրգանների անկանոնություններ ուներ. չիջած ամորձի եւ առնանդամի հազվադեպ հանդիպող հիպոսպադիա, որի դեպքում միզուղին տեղակայված է առնանդամի ստորին հատվածում», - գրել են պատմաբաններն իրենց «Hitler’s Last Day: Minute by Minute» («Հիտլերի վերջին օրը` րոպե առ րոպե) գրքում:
Պատմաբանների տվյալների համաձայն, Հիտլերի անձնական բժիշկ Թեոդոր Մորելը նրան հորմոններ, ամֆետամիններ եւ կոկային էր տալիս` հուսալով, որ դա դրականորեն կազդի նրա լիբիդոյի վրա:
Ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն, սեռական անդամի հիպոսպադիայով հիվանդները հաճախ ստիպված են լինում նստել միզելու ընթացքում, հակատակ դեպքում միզածորանի սխալ տեղակայման հետեւանքով կարող են խնդիրներ առաջանալ: Եթե հիպոսպադիան չշտկվի, կարող է հանգեցնել ոչ միայն կանգնած միզելու, այլեւ սեռական գործողության հետ կապված խնդիրների:






