Մենք հետաքրքրությամբ հետեւում ենք հայ գործընկերների` ալյուրը ֆոլաթթվով եւ երկաթով հարստացնելու նախագծի իրականացմանը: Այդ մասին ասված է Ռուսաստանի Առողջապահության նախարարության Հանրային առողջության եւ հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայի մեկնաբանության մեջ  ալյուրի հարստացման ծրագրի վերաբերյալ, որը նախատեսում են ներդնել Հայաստանում: 

«Կան գիտական տվյալներ, որոնք հաստատում են, որ ընտրված մոտեցումը ճիշտ է: Մեր կողմից մենք անկասկած հաշվի կառնենք Հայաստանում տվյալ նախագծի արդյունքները Ռուսաստանում նման նախագծի ներդրման նպատակահարմարության քննարկման ընթացքում», - ասված է Սալագայի հաղորդագրության մեջ` տվյալ հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը մեկնաբանելու NEWS.am Medicine-ի խնդրանքին ի պատասխան: