Այսօր մարտի 3-ին, նշվում է ականջի առողջության ու լսողության պահպանման միջազգային օրը : Այդ օրը տարբեր երկրների բժշկական ու կամավորական կազմակերպությունները պետք է միջոցառումներ անցկացնեն, որոնք ուղղված են լսողությանն առնչվող տարբեր խնդիրների մասին բնակչության իրազեկմանը:

Այսօրվա դրությամբ լսողության կորուստը համարվում է հաշմանդամության ամենատարածված զգայական տեսակն աշխարհում : ԱՀԿ տվյալներով, խլությունից ու լսողության կորստից մոտավորապես 360 մլն մարդ է տառապում:

Խլության ու վատ լսողության ( լսողության մասնակի կորուստ) հիմնական պատճառներն են ժառանգական խանգարումները, ականջի խրոնիկ ինֆեկցիաները, մի շարք հիվանդություններ՝ կարմրուկը, կարմրախտը, խոզուկը մենինգիտը, նաեւ որոշ դեղամիջոցների ու վնասակար գործոնների՝ առաջին հերթին աղմուկի ազդեցությունը: Բժիշկների կարծիքով խլության ու լսողության մյուս խանգարումների բոլոր դեպքերի մոտավորապես կեսը կարելի է կանխել, վերացնելով դրանց զարգացման պատճառները:

2015թ. ԱՀկ-ն սկսել է «Մի վտանգեք լսողությունը» իրազեկիչ արշավը, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել լսողությանը սպառնացող վտանգների նկատմամբ ու նպաստել անվտանգության կաննոների պահպանմանը : Բժիշկներին սկսել է շատ մտահոգել մշակութա-ժամանցային ու մարզական հաստատություններում բարձր ձայների ազդեցության աճող մակարդակը : Հաճախ աուդիոփլեյերների նման սարքերն օգտագործվում են բարձրության ոչ անվտանգ մակարդակով եւ տեւողությամբ երաժշտություն լսելու համար :

Բարձր ձայների կանոնավոր ազդեցությունը լուրջ սպառնալիք է լսողության անդառնալի կորստի տեսակետից: ԱՀԿ գնահատականներով, աշխարհում 1.1 մլրդ երիտասարդների կարող է լսողության կորստի վտանգ սպառնալ հենց լսելու այս վտանգավոր պրակտիկայի պատճառով : 12-35 տարեկան ավելի քան 43 մլն մարդ տարբեր պատճառներով լսողության կորուստ ունի, որը հաշմանդամության պատճառ է դառնում:

Շատերի բնածին կամ ձեռք բերովի վատ լսողությունը հնարավոր է փոխհատուցել կոխլեար իմպլամտացիաայի օգնությամբ, որը Հայաստանում արդեն ավելի քան 10 տարի է կատարվում է: Մեկ տարի առաջ նույնիսկ մի 10 ամսական երեխայի էին նման վիրահատություն արել: Այս նույն վիրահատության շնորհիվ հաջողվել է վերականգնել քարվաճառցի աղջկա լսողությունը:

Այս տարվա միջոցառումները նվիրված են երեխաների լսողության խանգարումների կանխարգելմանն ու վերականգնմանը և կրում են «Երեխաների լսողության խանգարումներ. Կանխարգելենք հիմա, ահա այսպես» խորագիրը: