Ամերիկացի գիտնականները պատմել են, թե ինչ կարելի է անել ճիշտ սնվելու եւ միաժամանակ օգտագործվող կալորիաների մակարդակը նվազեցնելու համար: Այս մեթոդի առավելությունն այն է, որ մատչելի է գործնականում յուրաքանչյուրի համար: Հրահանգները հրապարակված են Journal of Human Nutrition and Dietetics պարբերականում:
ԱՄՆ-ից մասնագետների գլխավոր խորհուրդը հազիվ թե բացահայտում դառնա նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել սննդակարգում փոփոխությունների միջոցով: Այս բժիշկներն առաջարկել են առողջացման եւ նիհարելու նպատակով ջուր օգտագործել: Միաժամանակ փորձագետները պարզել են, թե ինչպիսին պիտի լինի օգտագործվող հեղուկի ծավալը, որպեսզի օրգանիզմի եւ մարմի վիճակում դրական փոփոխություններ լինեն:
Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 18,5 հազար ամերիկացու սննդային սովորույթների վերաբերյալ տվյալներ: Նրանք հաշվարկել են, որ այն մարդիկ, որոնք սննդի միջոցով օրական միջինը 2157 կալորիա են ստացել, օրական չորս բաժակից մի քիչ ավելի (4,2) ջուր են խմել: Մասնակիցներին առաջարկելով մի քիչ մեծացնել օգտագործվող հեղուկի քանակը` բժիշկները նկատել են, որ դա անհամեմատ ավելի մեծ դրական արդյունք է տալիս, քան կարելի էր պատկերացնել:
Մասնավորապես պարզվել է, որ օրական ջրի օգտագործման ընդամենը 1 տոկոսով ավելացումը հանգեցնում է օգտագործվող էներգիայի ծավալի նվազման միջինը 8,6 կալորիայով: Իսկ երբ օգտագործվող ջրի քանակը մի քիչ էլ էր ավելանում, դրական փոփոխություններն ի հայտ էին գալիս ավելի զգալի չափով:
«Որքան ավելի շատ էին ջուր օգտագործում մասնակիցները, այնքան քիչ էին խմում քաղցրացված ըմպելիքներ, այնքան քիչ էին յուղոտ, աղի, քաղցր սնունդ ուտում: Ընդ որում, այդ արդյունքը դիտարկվում էր մասնակիցների բոլոր խմբերում, անկախ էթնիկ պատկանելիությունից, կրթության մակարդակից, եկամտից կամ էլ մարմնի զանգվածի ինդեքսից », - հետազոտողներին է մեկնաբանում Journal of Human Nutrition and Dietetics-ը:
Նիհարել կամ ճիշտ սնվել ցանկացողներին աշխատանքի հեղինակներն անընդհատ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սովորական ջրին: Գիտնականները համոզվել են, որ ջուրը հնարավորություն է տալիս նվազեցնել օգտագործվող կալորիաների, ինչպես նաեւ շաքարի, աղի եւ առողջության համար վնասակար հագեցսծ ճարպերի ծավալը: Միաժամանակ այն բոլոր մթերքներից ամենամատչելին է:






