Դարվինի էվոլյուցիոն տեսության համաձայն, բնության մեջ  գոյատեւում է ամենաուժեղը: Սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ առավելություններ պիտի ունենա օրգանիզմը այլ օրգանիզմների նկատմամբ, որպեսզի ամենաուժեղը համարվի եւ գոյատեւման մեծ շանսեր ունենա: Այժմ, թվում է, գիտնականները գտել են այդ հարցի պատասխանը: 

Հերրիտ Բրանդիսը եւ Դիարմեյդ Հագսը Ուպպսալյան համալսարանից  (Շվեդիա) պարզել են, որ տեսակների ֆիզիկական բնութագրերի միջեւ նվազագույն տարբերություններն ազդում են նրանց գոյատեւման կարողության վրա: Նրանք անսպասելի եզրահանգումներ են արել` ուսումնասիրելով սալմոնելլան` ցուպիկի տեսք ունեցող մանրէն, որը մարդու մոտ աղիքային  հիվանդություններ է առաջացնում: 

Գիտնականները պարզել են, որ  այդ մանրէների ֆիզիկական բնութագրերի եւ ֆիզիկական ձեւի միջեւ փոքրիկ տարբերությունը նպաստում է նրան, որ էվոլյուցիան ընտրում է այն սալմոնելլայի ԴՆԹ-ն, որը ֆիզիկապես ավելի ուժեղ է ընդամենը  0,01 տոկոսով: Այսպիսով, արարածների միջեւ փոքրիկ տարբերություններն ազդում են գոյատեւելու նրանց կարողության վրա: 

Տվյալ հետազոտությունն ապագայում կօգնի ավելի մանրամասնորեն հետազոտել եւ հասկանալ ավելի խոշոր կենդանի էակների էվոլյուցիան: 

Այդ հետազոտությունը հրապարակել է PLoS Genetics ամսագիրը: