Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, եւ գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Սնկերի օգտագործման հետեւանքով ոթունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`
- չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անծանոթ եւ անհայտ ծագման սունկ
- չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների եւ երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր, ինչը դառնում է օգտագործման համար ոչ պիտանի
- սննդում չօգտագործել հում սունկ
- սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
- չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
- հղի կանանց, կերակրող մայրերին եւ երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
- ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:






