86-ամյա Ջեսիկա Սլոթերը (Միսիսիպի) իր օրինակով ցույց է տվել, որ ավելորդ կիլոգրամները մաշելու համար բնավ պարտադիր չէ մարզադահլիճ գնալ։ Ինչպես գրում է New York Post-ը, տարեց կինը 60 կգ նիհարել է՝ ամեն օր քայլելով իր բնակարանում։ Ջեսիկայի բնակարանը մեծ չէ, կինն ամեն օր 3 հազար քայլ է կատարել՝ մարզական կեցվածքը պահպանելու համար։ Տատիկը չի թաքցնում, որ ավելորդ քաշի դեմ պայքարել է տասնամյակներ։ Նայելով նրա սլացիկ մարմնին՝ չես էլ պատկերացնի, որ մանուկ հասակում նա միշտ եղել է ամենագիրուկն իր դասարանում, ինչի պատճառով նրան ծաղրել են դպրոցում։ Ավելորդ քաշի պատճառը մեծ սերն էր ուտելիքի հանդեպ. Ջեսիկան նշում է, որ կերել է ամեն ինչ իրար հետեւից՝ սկսած տապակած մսից մինչեւ կարկանդակներ։ Սակայն տարիների հետ կինը վերանայել է վերաբերմունքը սննդի հանդեպ, անցել խիստ բուսակերության ու հրաժարվել ալկոհոլից։ Բացի այդ, Ջեսիկան որոշել է ամեն օր 3 հազար քայլ կատարել։ Այս ոչ բարդ կանոնները հանգեցրել են նրան, որ նա նիհարել է 60 կգ։ Իր օրինակով կինը հույս ունի ոգեւորել տարեցներին, որոնք նույնպես կարող են առողջ ապրելակերպ վարել։
Նմանատիպ հոդվածներ

Շաբաթական 30 բույս. արդյոք սննդամթերքի բազմազանությունն իրոք բարելավում է առողջությունը

Գիտնականները գտել են որոշ պացիենտների հիպերտոնիայի հորմոնալ պատճառից երկար ժամանակով ազատելու միջոց

Ուղեղը կարող է ավելի վատ ամրապնդել հիշողությունները քնի մեջ, եթե անգամ քունը նորմալ է թվում. Neuron

Աղիքային մանրէների գենետիկական տարբերությունները կապված են մարդու տարիքի և առողջության ցուցանիշների հետ. Nature

Ավելի քան 80 կազմակերպություններ ԱՀԿ-ին կոչ են արել վերանայել նիտրատների պարունակության նորմը խմելու ջրում

Օրական երկու կանաչ կիվին կարող է օգնել քրոնիկական փորկապության դեպքում. հետազոտությունների տեսություն