Դեկտեմբերի 20-22-ը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում վիրահատություններ է կատարել իտալացի աշխարհահռչակ ինտերվենցիոն սրտաբան, պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսին:
Գալասսին Պալերմոյի համալսարանի Սրտանոթային հիվանդությունների ամբիոնի վարիչն է, դասախոսում է եվրոպական մի շարք երկրների համալսարաններում, ավելի քան 350 գիտական հրապարակումների հեղինակ է։
Բժիշկ Գալասսին «Բեսթ Լայֆ» ԲԿ-ում իրականացրել է քրոնիկ փակ անոթների բացման վիրահատություններ՝ նորագույն մեթոդներով, ինչպես նաև, Հայաստանում կրկնօրինակը չունեցող ShockWave սարքով։
Մանրամասները մեր տեսանյութում։





