Արդյո՞ք տղամարդիկ լավ գիտեն կանանց անատոմիան: Ի՞նչ կլինի, եթե տղամարդկանց խնդրեն նկարել կանանց սեռական համակարգը կամ գոնե դրա արտաքին մասը: Այս հարցին փորձել են պատասխանել Mic նախագծի հեղինակները՝ տեսահոլովակ նկարելով այն մասին, թե ինչպես են տղամարդիկ փորձում հեշտոց նկարել:

Նախագծի հեղինակները պնդում են, որ մասնակից տղամարդիկ կրթված են, սակայն, ինչպես պարզվել է, կանացի մարմնի մասին նրանք շատ քիչ բան գիտեն: Բոլոր նրանց նկարները շատ եւ շատ մոտավոր են եղել, եւ տղամարդիկ չեն կարողացել զրուցակցին նորմալ բացատրել, թե ինչը որտեղ է գտնվում, եւ իրենք հատկապես ինչ են նկարել: Հետաքրքրական է, որ խնդիրը բոլորից լավ հաղթահարել է միասեռականը:

Վիդեոն անգլերենով է, բայց նույնիսկ եթե չգիտեք լեզուն, այնուամենայնիվ, կարող եք վայելել փորձարկմանը մասնակից տղամարդկանց ձեռքի գեղարվեստական գլուխգործոցները:

Արդարության համար պետք է նշել, որ շատ կանայք, ցավոք սրտի, նույնպես չեն կարողանում ճշտությամբ պատկերել իրենց սեռական համակարգը: