Սլովենիայից օպերային տենոր Ամբրոզ Բայեց-Լապայնեն ուղեղի ուռուցքի հեռացման նեյրովիրաբուժական միջամտության ընթացքում մեներգ է կատարել։  Վիրաբույժները գլիոբլաստոմա էին հեռացնում՝ գլխուղեղի ագրեսիվ չարորակ ուռուցք։

Նեյրովիրաբույժներն իրենք էին տղամարդուն խնդրել երգել ու խոսել, որպեսզի խուսափեին ուղեղի կարևոր հատվածները վնասելուց։ Ուղեղի վիրահատությունների պրակտիկայում դա հազվագյուտ բան չէ։ Անցյալ տարի հանրահայտ ջութակահար Ռոջեր Ֆրիշը ջութակ էր նվագում, մինչ բժիշկները նրա ուղեղի մեջ իմպլանտ էին տեղադրում։