Ե՞րբ պետք է օգտագործել սննդում ծովային աղ առողջության եւ համի տեսակետից։
Կերակրի ու ծովային աղի հիմնական տարբերությունը կառուցվածքն է: Սննդի տեսակետից դրանք գրեթե իրար նման են, չնայած այն բանին, որ կերակրի աղը յոդացված է, ինչը շատ կարեւոր է մարդու առողջության համար, հատկապես այն շրջաններում, որտեղ առկա է յոդի դեֆիցիտ, հայտնում է Ask Well-ը։.
Այն ժամանակ, երբ ծովային աղի կողմնակիցները պնդում են, որ վերջինիս մեջ հայտնաբերված միկրոտարրերը լրացուցիչ առավելություններ ունեն առողջության համար, դիետոլոգներն ասում են, որ ավելացած միներալների քանակությունը շատ քիչ է՝ առողջության վրա զգալի ազդեցություն ունենալու համար:





