«Հարցրու բժշկին» հերթական հաղորդման հյուրն է ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը։ Բժիշկը պարզաբանում է, թե սիրտ–անոթային խնդիրներ ունեցող հիվանդներն ինչպես պետք է կազմակերպեն իրենց հանգիստը, ինչպես նաեւ որ ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։

Միքայել Ադամյանը պատասխանում է հետեւյալ հարցերին.

  • Ինչո՞ւ է շոգը հատկապես վտանգավոր սրտանոթային խնդիրներ ունեցողների համար։
  • Ինչպես դիմակայել շոգին սրտանոթային խնդիրներ ունեցողներին։
  • Ինչո՞ւ են գարունն ու աշունը համարվում ամենավտանգավորը սրտանոթային խնդիրներ ունեցողների համար։
  • Ինքնաթիռով ճանապարհորդելը որքանո՞վ է վտանգավոր սրտանոթային խնդիրներ ունեցողների համար։
  • Ի՞նչ տեսակի հանգիստ է խորհուրդ տրվում սրտանոթային խնդիրներ ունեցողներին։
  • Կրծքավանդակի ինչպիսի՞ ցավի դեպքում պետք է սրտի նոպա կասկածել։
  • Ի՞նչ այլ ախտանշաններ կան, որոնք վկայում են սրտի նոպայի մասին։