• Latest news

Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները

21 августа, 2026  16:24

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալների՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնություն և պաշտպանվել բարձր ջերմաստիճանի ու արևի երկարատև ազդեցությունից։

Հիշեցում.

Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է։

Հագուստ

Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:

  • Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:
  • Կրե՛ք արևային ակնոց։
  • Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր։

Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ ջրի քանակը որոշելու համար։

  • Հաճախ լվացեք ձեռքերը
  • Հատուկ ուշադրություն դարձրեք սննդամթերքի անվտանգությանը։
  • Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով։
  • Սննդամթերքը պահե՛ք պատշաճ ջերմաստիճանային պայմաններում՝ սառնարանում։
  • Շոգ եղանակին սննդամթերքը մի՛ թողեք արևի ուղիղ ճառագայթների տակ կամ բարձր ջերմաստիճանի պայմաններում։

 

Следите за NEWS.am Medicine на Facebook и Twitter


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll