• Latest news

4 քայլ քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ

23 ապրիլի, 2016  14:15

Ինչպես հայտնի է, առողջ կենսակերպը կրճատում է քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Սակայն առողջ կենսակերպը միայն ճիշտ սնունդը չէ, այլեւ` ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ ծխելուց հրաժարումը: Կան նաեւ շատ այլ քիչ հայտնի գործոններ, որոնք կարող են օգնել պահպանել առողջությունը եւ պաշտպանվել շատ հիվանդություններից, այդ թվում` քաղցկեղային: 

1. Մի մոռացեք արեւապաշտպան քսուքի մասին

Արեւի ճառագայթներն ուղղակիորեն կապված են մաշկի քաղցկեղի մի քանի տարատեսակի զարգացման հետ, այդ պատճառով անհրաժեշտ է մաշկը պաշտպանել դրանց ազդեցությունից: Փողոցում ջանացեք փակ հագուստ կրել, գլխարկ եւ ակնոց, իսկ մաշկի բաց հատվածները պաշտպանեք արեւայրուքի դեմ քսուքով: 

2. Պատվաստում արեք

Քաղցկեղի որոշ տեսակներ հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով: Օրինակ` հեպատիտ В-ի դեմ պատվաստումը նվազեցնում է լյարդի խրոնիկական հիվանդությունների եւ լյարդի քաղցկեղի ռիսկը: Մարդու պապիլոմայի վիրուսը   (ՄՊՎ) ուղղակիորեն կապված է արգանդի վզիկի, կոկորդի եւ գլխի քաղցկեղի զարգացման հետ, իսկ այդ վիրուսի դեմ պատվաստումը կարող է պաշտպանել քաղցկեղի վերը թվարկված տեսակներից:  

3. Անվտանգ սեքսով զբաղվեք

Ռիսկային պահվածքը կարող է հեպատիտ   С-ով,  մարդու պապիլոմայի վիրուսով եւ այլ վարակներով վարակման պատճառ դառնալ, որոնք մեծացնում են քաղցկեղի որոշ տեսակների, օրինակ` արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս միայն անվտանգ սեքսով զբաղվել. Պահպանակ օգտագործել: 

4. Մի մոռացեք կանխարգելիչ հետազոտությունների մասին 

Որեւէ ախտանիշի բացակայության պարագայում կանոնավոր հետազոտությունները կարող են օգնել ժամանակին հայտնաբերել քաղցկեղը, ինչը զգալիորեն կմեծացնի բուժման շանսերը: Օրինակ, կանանց խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով պապ-թեստեր անել եւ գնալ մամոգրաֆիական հետազոտության, իսկ տղամարդկանց` հետազոտել շագանակագեղձը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել