• Latest news

Հայաստանի նեոնատոլոգների համար 50 բժշկական ընթացակարգ կմշակեն

29 ապրիլի, 2016  20:21

Հայաստանի կլինիկաներում աշխատող նեոնատոլոգների համար բժշկական ընթացակարգեր են մշակվում, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մեծացնել աշխատանքի արդյունավետությունը եւ նվազեցնել մահացությունը նորածինների շրջանում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել են Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար, Երեւանի գլխավոր նեոնատոլոգ, Հայաստանի գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Քալենթերյանը եւ Հայաստանում նեոնատալ ծառայությունների բարելավման ծրագրի ղեկավար Անուշ Դավթյանը:   

Անուշ Դավթյանը նշել է, որ Հայաստանում նեոնատալ ծառայությունների բարելավման ծրագիրը նախատեսված է 2 տարվա համար. այն մեկնարկել է 2015-ի հոկտեմբերին եւ կշարունակվի մինչեւ 2017-ի հոկտեմբերը. ծրագրի նպատակն է  բարելավել նեոնատալ ծառայությունների որակը եւ նվազեցնել մահացությունը նորածին երեխաների շրջանում: 

Նախատեսված է 2-րդ կարգի ծննդատների ընթացակարգերի վրա աշխատանքն ավարտել մայիսին, իսկ մինչեւ դեկտեմբեր պատրաստ կլինեն ընթացակարգերը նաեւ  3-րդ կարգի ծննդատների համար: Դրանք բոլորը կհրապարակվեն, ինչից հետո դրանք կտրամադրեն հայ նեոնատոլոգներին: Հետագայում  2 տարվա ընթացքում մասնագետները կհետեւեն շրջանային կլինիկաներում այդ ընթացակարգերի ներդրմանը եւ կգնահատեն այնտեղ աշխատող մասնագետների պատրաստվածության աստիճանը: 

Ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ նեոնատոլոգիայի ոլորտում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես` 35 մարզային ծննդատանը    3G կապով պլանշետներ կբաժանեն, որոնց օգնությամբ մասնագետները կկարողանան օրվա ցանկացած ժամի եւ շաբաթը   7 օր խորհրդակցել երեւանի «Մուրացան» մանկական կլինիկայի մասնագետների հետ: Եթե մարզային հիվանդանոցներից մեկում բարդ դեպք լինի, բժիշկները կկարողանան ոչ միայն արագ նկարագրել այն երեւանցի գործընկերներին, այլեւ տեսախցիկի օգնությամբ ցույց տալ բուժման կարիք ունեցող երեխային: 

Նախատեսված է նաեւ Հայաստանում ներդնել երեխաների եւ ծննդկանների հետ աշխատող նեոնատոլոգների եւ բուժքույրերի առցանց վերապատրաստում: 

Հրանտ Քալենթերյանը նշել է, որ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան մոնիտորինգ է իրականացրել Հայաստանում ծննդատների վիճակի վերաբերյալ եւ կազմել է նրանցից յուրաքանչյուրում պակասող սարքավորումների ցուցակը:  Մասնագետները հույս ունեն, որ ծրագրի շրջանակում USAID-ը կլինիկաների համար նաեւ այնպիսի սարքավորումներ կապահովի, որոնք կբարելավեն տրամադրվող նեոնատալ ծառայությունների մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել