• Latest news

Թանկ բուժո՞ւմ, թե՞ խոշոր մեքենայություն. «Spiegel»-ը Արսեն Բաբայանի գործունեության հետքերով

26 նոյեմբերի, 2013  21:45

Գերմանական հիվանդանոցները միլիարդներ են աշխատում արտասահմանյան հիվանդների վրա։ Սարգիս Սարգսյանը նրանցից մեկն է։ Նա քաղցկեղով հիվանդ այլ ռուսաստանցիների նման կասկածելի միջնորդների եւ ագահ բժիշկների թակարդն է ընկել, գրում է գերմանական «Spiegel»։

Գերմանական թերթը ներկայացնում է 46-ամյա  Ռուսաստանի քաղաքացի Սարգիս Սարգսյանի պատմությունը, ով բուժվում է Մյունխենի «Klinikum rechts der Isar» համալսարանական հիվանդանոցում:

Այս դժբախտության, հուսահատությավ եւ հույսի պատմությունը սկսվեց 2012 թվականին, երբ Սարգսյանը հիվադանոց դիմեց եւ բացահայտեց, որ իր մոտ աղիների քաղցկեղ է: «Եթե դուք փող ունեք, Գերմանիա մեկնեք: Այնտեղ ձեզ կօգնեն»,- ասաց բժիշկը:

Սարգսյանին, ում ընտանիքը Մոսկվայում փոքրիկ հյուրանոց եւ ռեստորան ուներ, վստահեցրեցին, որ նա կարող է իրեն թույլ տալ այդ բուժումը: Նա սկսեց ինտերնետի միջոցով ուսումնասիրել գերմանական հիվանդանոցներն եւ բժիշկներին: Այնտեղ շատ կայքեր առաջարկում էին «օգնություն հիվանդներին», տարատեսակ ծառայություններ, ներառյալ վիզան, ինքնաթիռի տոմսը, հիվանդանոցում բժշկի մոտ ընդունելությունը: Ծանոթներից մեկը Սարգսյանին առաջարկեց դիմել IMZ GmbH մյունխենյան գործակալություն, որտեղ, ինչպես պարզվեց, աշխատում է Արսեն Բ. անունով բժիշկը, ով սովորել էր Սարգսյանի հայրենիք Հայաստանում:

Ինչպես նշում է թերթը, բժշկական տուրիզմը գերմանական հիվանդանոցներին եւ բժիշկներին տարեկան  կոպիտ հաշվարկներով 1 միլիարդ եվրո է բերում: ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից Գերմանիա մեկնող հիվանդների ամենամեծ խումբը ռուսաստանցիներն են (տարեկան 6000 հիվանդ է բուժվում այդ երկրում):  Հեղինակի խոսքով, ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ այն փաստը, որ բրոկերները անամոթաբար գումար են վերցնում հիվանդներից, իսկ հիվանդանոցները փակում են աչքերը ուղղակի այն բանի համար, որ եկամուտ ստանան, իսկ քաղաքական գործիչները կույր եւ խուլ են ձեւանում:

Այդպես եւ Սարգսյանը, վիզայի եւ բուժման համար նախորոք վճարելով 3500 եվրո, մեկնեց Գերմանիա եւ հանդիպեց Արսեն Բ.-ի հետ, ով  խոստացել էր նրան տեղավորել լավագույն հիվանդանոցում, եւ  ընդհանրապես պահեստային ծրագրեր ուներ կյանքի ցանկացած իրավիճակի համար: Սարգսյանի մոտ հայտնաբերեցին ուռուցք՝ մետաստազներով լյարդում եւ թոքերում: Սկզբից Սարգսյանի եղբայրը վճարեց 10 հազար եվրո ճառագայթային թերապիայի եւ քիմիոթերապիայի համար, մինչդեռ պարզվեց, որ պետք է ավելացնել եւս 20 հազար եվրո, քանի որ իբր բժիշկները մոռացել էին նախնական հաշվի մեջ ներառել դեղորայքի գումարը:

Բուժումից հետո Սարգսյանը վերադարձավ Մոսկվա  եւ հետ եկավ Գերմանիա արդեն փետրվարին, երբ նրա ընտանիքին բուժման համար նոր հաշիվ ներկայացրեցին՝ 31 700 եվրո բուժման համար, եւս 1000 եվրո ադմինիստրատիվ ծախսերի համար եւ 10 000 եվրո լրացուցիչ ծախսերի՝ բայց պարզ չէ կոնկրետ ինչի համար: Արսեն Բ. խորհուրդ տվեց ընտանիքին հեռացնել ուռուցքը, չնայած հիմա նա հերքում է այդ փաստը՝ հայտարարելով, որ որոշումն ընդունվել է մասնագետի հետ խորհրդակցության ընթացքում: Սարգիսին վիրահատեցին, չնայած այն բանին, որ վիրահատությունից հետո սարսափելի ցավեր ուներ, բժշկի եզրակացության մեջ ասվում էր, որ հիվանդը կայուն է, եւ նրա մոտ առկա են որոշ ցավային ախտանիշներ: Հետո բժիշկները նրա մոտ գլխում մետաստազներ հայտնաբերեցին: Հիվանդանոցում, ուր նա դիմեց, նրան ասացին, որ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ:

Ինչպես գրում է հեղինակը, կլինիկայի անվան առաջին տառերը՝ «IMZ» համընկնում են Գերմանիայում հայտնի «Isar Medizin Zentrum»-ի հետ, բայց կլինիկան ոչ մի կապ չունի վերջինիս հետ: Ինչ վերաբերում է Արսեն Բ.-ին , ապա նրա հանդեպ քննություն իրականացվեց՝ մեքենայության կասկածանքով: Չկա ոչ մի հստակ տվյալ այսպիսի գործունեությամբ զբաղվող կլինիկաների վերաբերյալ:  Դրանց մեծամասնությունը նույնիսկ գրանցված չէ եւ  բաղկացած է ընդամենը մեկ աշխատակցից: Այս բիզնեսը հսկա գումարներ է դիզում մարդկանց դժբախտության վրա, բայց այն ոչ ոք չի վերահսկում եւ չի կարգավորում:

Իսկ երբ Սարգսյանի ընտանիքը հիվանդանոց դիմեց անդորրագրերի բնօրինակները ստանալու համար, պարզվեց, որ  հիվանդանոցը պայմանագրեր է կնքել միջնորդ ընկերության հետ, այլ ոչ անմիջապես հիվանդի: Ընկերության կողմից ներկայացված գրառումների մեջ գտնվեցին այնպիսի կետեր, ինչպիսիք են «2500 եվրո խորհրդատվության» համար, ինչի կողքը Սարգիսի եղբայրը ՝ Դերենիկը հարցական նշան էր դրել:

Դերենիկն ասաց, որ բժիշկները նրա եղբորը ընդամենը մեկ տարի տվեցին: «IMZ» ընկերության վերջնահաշիվը կազմեց 191,784.45 եվրո: «Փողը մի կողմ, բայց ինձ սպանում է այն, որ նրանք դա արեցին Սարգիսի հետ»,- ասաց նրա եղբայրը:

Արսեն Բ. իր հերթին պնդում է, որ բուժումը հաջողությամբ ավարտվել է եւ ցանկություն չունի մանրամասները քննարկել:

 Հոդվածում ասվում է, որ Գերմանիայի իշխանությունը նույնպես զբաղվում է հիվանդների ներգրավումով: Օրինակ՝ Գերմանիյաի Ազգային Տուրիստական գործակալությունը, «Բժշկական ճանապարհորդներ» ուղեցույցում գովազդում է առողջապահության համակարգը:

Նշենք, որ INNOVATION MEDIZIN ZENTRUM (IMZ) ընկերությունը բոլորովին վերջերս ՝  2013 թվականի սեպտեմբերի 30-ին, Հայաստանում «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում բացել է պաշտոնոկան ներկայացուցչություն: Հաղորդվում էր, որ IMZ-ը բժշկական կոնցեռն է, որի կազմի մեջ մտնում են Մյունխենի լավագույն հիվանդանոցները, եւ որը  գլխավորում է դոկտոր-պրոֆեսոր Արսեն Բաբայանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է