• Latest news

Կնոջն առաջին անգամ 20 տարով երիտասարդացրել են գենային թերապիայի օգնությամբ

2 մայիսի, 2016  20:02

Ամերիկացի հետազոտողները պատմել են մարդկային օրգանիզմի երիտասարդացման բավականին ռիսկային փորձարկման մասին: Տեղեկությունների համաձայն, BioViva ամերիկյան ընկերության աշխատակիցների մշակած տեխնոլոգիան պատմության մեջ առաջին անգամ փորձարկվել է ընկերության աշխատակցուհու վրա: Խոսքը 45-ամյա Էլիզաբեթ Փերիշի մասին է: Նա գենային թերապիայի օգնությամբ երիտասարդացել է   20 տարով:

Օրգանիզմի ծերացումը օրինաչափ հետեւանքն է նրա, որ քրոմոսոմի վերջույթային հատվածները` տելոմերները, ժամանակի ընթացքում կարճանում են: Խնդիրը լուծելու նպատակով ԱՄՆ-ից հետազոտողներն առաջարկել են տելոմերազա օգտագործել` ֆերմենտ, որը լրակառուցվում է կարճացած տելոմերների վրա: Դրա շնորհիվ օրգանիզմի ծերացող բջիջները կարող են կիսվել երիտասարդ բջիջների նման:  

Նախկինում տելոմերների երկարացման ուղղությամբ թեստավորում իրականացվում էր միայն կենդանիների վրա, եւ Փերիշն աշխարհում առաջին մարդն է, որը գենային թերապիայի մի քանի կուրս է անցել: Ամբողջ պրոցեդուրան իրականացվել է Կոլումբիայում, որովհետեւ նոր միջոցը Միացյալ Նահանգների պաշտոնական ատյանների հավանությանը չի արժանացել:  Թերապեւտիկ կուրսից հետո վերցված անալիզները ցույց են տվել, որ ամերիկուհու արյան մեջ լեյկոցիտները երիտասարդացել են, իսկ տելոմերների երկարությունն աճել է` համապատասխանելով    20 տարեկանի մեծությանը:

Գիտնականներն առայժմ գլոբալ եզրահանգումներ չեն անում, որովհետեւ հայտնի չէ, թե պրոցեդուրան ինչ ազդեցություն կունենա փորձարկվողի օրգանիզմի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել