• Latest news

Ի՞նչ գույնի կլինեն Ձեր երեխայի աչքերը (ֆոտո, վիդեո)

22 մայիսի, 2016  16:58

Գիտեի՞ք, որ եթե Դուք կանաչ աչքեր ունեք, իսկ Ձեր զուգընկերը` շագանակագույն, ձեր երեխան լիովին կարող է կապտաչյա ծնվել: 

My Child Magazine Australia-ի նոր տեսահոլովակում պատմվում է, թե ինչպիսին է հավանականությունը, որ Ձեր երեխայի աչքերը այս կամ այն գույնի կլինեն: Օրինակ, եթե Դուք կանաչ աչքեր ունեք, իսկ Ձեր զուգընկերը` շագանակագույն, ձեր երեխան   50 տոկոս հավանականությամբ կժառանգի շագանակագույն աչքերը, 38 տոկոս հավանականությամբ` կանաչը եւ 12 տոկոս հավանականությամբ` կապույտը:

Իսկ եթե երկու ծնողն էլ կանաչ աչքեր ունեն, նրանց երեխան 75 տոկոս հավանականությամբ կանաչ աչքեր կունենա: Բայց նաեւ   24 տոկոս շանս կա, որ նրա աչքերը կապույտ կլինեն եւ 1 տոկոս շանս, որ շագանակագույն կլինեն:  

Աչքերի որոշ գույներ, գիտնականների խոսքով, դոմինանտ են մյուսների նկատմամբ. օրինակ, շագանակագույն աչքերը դոմինանտ են կանաչի եւ կապույտի նկատմամբ, իսկ կանաչները իրենց հերթին դոմինանտ են կապույտների նկատմամբ: Դա նշանակում է, որ շագանակագույն կամ կանաչ աչքերը ժառանգելու շանսն ավելի մեծ է, քան կապույտները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել