• Latest news

5 պատճառ, թե ինչու որոշ կանայք սեքս չեն սիրում

21 մայիսի, 2016  23:48

Որոշ կանայք սեքս չեն սիրում եւ հաճույք չեն ստանում դրանից: Դրա պատճառները տարբեր կարող են լինել` ֆիզիկականից մինչեւ հոգեբանական: Քլիվլենդի կլինիկայի մասնագետները պատմել են 5 ամենատարածված պատճառի մասին, որոնց հետեւանքով կանայք սեքս չեն սիրում: 

1. Ցածր լիբիդո

Ցածր լիբիդոն (գիտական շրջանակներում կոչվում է սեռական ցանկության հիպոակտիվ խանգարում) մեկն է այսպես կոչված կանացի սեռական դիսֆունկցիայի պատճառներից: Ցածր լիբիդոյով կանայք հազվադեպ են սեքս ուզում: 

2. Ցավ սեքսի ընթացքում

Սեռական գործողության ընթացքում ցավը կարող է տարբեր պատճառներ ունենալ, սակայն դա միանշանակորեն խանգարում է սեքսով զբաղվել: Կանանց մոտ ամենից հաճախ սեքսի ընթացքում ցավեր են առաջանում դաշտանադադարի ընթացքում, որպես սեռական հորմոնների պակասի հետեւանք: 

3. Գրգռման խնդիրներ

Կանանց մոտ սեռական գրգռման այսպես կոչված խանգարումը կարող է կապխված լինել սեռական օրգանների խնդիրների հետ (տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի համանմանությամբ) կամ հոգեբանական խնդիրների (վերջինները կանանց մոտ ավելի հազվադեպ են հանդիպում):

4. Սեքսի նկատմամբ զզվանք

Սեքսի նկատմամբ զզվանքը այնքան էլ հազվագյուտ երեւույթ չէ: Սովորաբար այն կապված է կամ մանուկ հասակում սեռական դաստիարակության կամ սեռական բռնության հետ, որը կինն ապրել է անցյալում: 

5. Օրգազմի հասնելու անհնարինությունը

Կանանց մոտավորապես 10-20 տոկոսը երբեք օրգազմ չի զգացել, նրանց ավելի մեծ քանակությունը այդ ոլորտում դժվարությունների է բախվում: Սակայն այդ խնդիրը սովորաբար լուծելի է, հիշեցնում են մասնագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել